Սասուն Միքայելյանը մայիսին վայր կդնի «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահի լիազորությունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը մայիս ամսին վայր կդնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի լիազորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 7-ին տեղի ունեցած ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց Միքայելյանը:

«Ես միաժամանակ չեմ կարող լինել և կուսակցության, և ԵԿՄ նախագահ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրության համաձայն՝ նախագահը կարող է պաշտոնավարել 2 տարի: Իմ ժամկետը լրացել է: Մայիս ամսին կուսակցության համագումար է հրավիրվելու, այդ ժամանակ ես իմ լիազորությունները վայր կդնեմ»,- ասաց Սասուն Միքայելյանը:

«Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը նշեց, որ երբևէ «Երկրապահ»-ը որևէ կուսակցության կցորդ չի դարձնելու:

Հայերեն Русский