Ավստրիայում հաջողությամբ օդային տաքսի են փորձարկել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում տեղի են ունեցել EHang 216 ինքնավար օդային տաքսու առաջին փորձարկումները: Ավտոմոբիլն ուղեւորներով հաջողությամբ մի քանի թռիչք ու վայրԷջք Է կատարել Վիեննայի «Ջեներալի արենա» մարզադաշտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միանգամայն իրատեսական Է, որ 2025 թվականին օդային տաքսիներն սկսեն թռչել Ավստրիայում: Այդ տեխնոլոգիայի զարգացումն ընթանում Է շատ արագ, եւ տեխնիկապես դրանք գերազանց են գործում»,- շնորհանդեսին նշել Է Ավստրիայի տրանսպորտի, նորաստեղծությունների եւ տեխնոլոգիաների նախարար Նորբերտ Հոֆերը: Չինաստանի EHang ընկերության ավտոմոբիլների արտադրությունն ստանձնել Է FACC չին-ավստրիական կոնցեռնը, որն օդային փոխադրամիջոցը պատրաստում Է սերիական արտադրության: «Առաջին սերիական օդային մեքենաները մենք կսկսենք Ավստրիայում արտադրել տարվա երկրորդ կեսին»,- հավաստիացրել Է FACC-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Մախտլինգերը: Աերոմոբիլները նախ կմատակարարվեն Ասիային, որտեղից արդեն մի քանի հարյուր պատվեր Է ստացվել:

EHang 216 անօդաչու թռչող ապարատն արժե շուրջ 300 հազար եվրո, այն ունի ուղեւորի երկու աթոռ եւ տեղ ուղեբեռի համար: Փոխադրամիջոցի առավելագույն արագությունը կազմում Է շուրջ 160 կիլոմետր/ժամ: Թռիչքի հեռվությունը 70-ից մինչեւ 80 կիլոմետր Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը