Տարածաշրջանային

Վրաստանն ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու աշխատանքներ Է կատարում

1 րոպեի ընթերցում

Վրաստանն ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու աշխատանքներ Է կատարում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունն աշխատում Է ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու վրա եւ հատուկ հետազոտություն Է պատրաստում դրա համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 4-ին հայտարարել Է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կառավարության նիստից առաջ կայացած բրիֆինգում:

«Նշված հետազոտությունը կօգնի մեզ ներգրավելու համապատասխան ընկերությանը, որպեսզի ժամանակին սկսվեն թռիչքները Վրաստանից ԱՄՆ: Ես վստահ եմ, որ ուղիղ ավիաչվերթները կօգնեն մեզ մեծացնելու տնտեսական այն ներուժը, որն առկա Է երկու երկրներում»,- ասել Է Բախտաձեն:

Վրաստանը 2018 թվականին ԱՄՆ Է արտահանել ավելի քան 159 միլիոն դոլար գումարի ապրանքներ: Վաշինգտոնն, իր հերթին, Թբիլիսիին մատկարարել Է 359 մլն դոլարի արտադրանք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում