Life

Լեհաստանում կբացվի աշխարհի ամենախորը ջրավազանը. CNN

1 րոպեի ընթերցում

Լեհաստանում կբացվի աշխարհի ամենախորը ջրավազանը. CNN

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում մինչեւ տարեվերջ կարող Է բացվել 45 մետր խորությամբ ջրավազան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN-ը:

Deepspot ջրավազանը կառուցվում Է Մշչոնուվ քաղաքում՝ Վարշավայից 50 կիլոմետր հեռավորությամբ: Այն կունենա 8 հազար խորանարդ մետր ջուր, ինչը 27 անգամ ավելի Է, քան 25-մետրանոց ջրավազանում:

Ինչպես նշվում Է, ջրավազանը հարմար կլինի ինչպես սկսնակ, այնպես Էլ փորձառու ջրասուզորդների համար: Բացի դրանից, կստեղծվի ստորջրյա թունել, որտեղից ջրասուզորդներին կարող են դիտել հանդիսականները:

Deepspot-ի բացվելուն պես այն կդառնա աշխարհում ամենախորը ավազանը եւ առաջին հորիզոնականից հետ կմղի 40-մետրանոց Y-40 Deep Joy-ը Մոնտեգրոտո Տերմեում՝ Վենետիկից ոչ հեռու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում