Միջազգային

ՆԱՏՕ-ն չի կարող դյուրահավատ լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում. Ենս Ստոլտենբերգ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն չի կարող դյուրահավատ լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում. Ենս Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն չի կարող դյուրահավատ լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Այդ մասին հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի 70-ամյակի նախօրյակին ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Մենք սպառազինությունների նոր մրցավազք չենք ցանկանում: Սառը պատերազմ չենք ցանկանում: Բայց մենք չպետք Է դյուրահավատ լինենք»,- հայտարարել Է Ստոլտենբերգը: Նա Ռուսաստանին կոչ Է արել վերադառնալ միջին եւ փոքր հեռահարության հրթիռների պայմանագրին (ՄՓՀՀՊ): ՆԱՏՕ-ն «հայելային» պատասխան չի տա Ռուսաստանին: Դաշինքը, նրա խոսքով՝ «մտադրություն չունի ցամաքային միջուկային համալիրներ տեղակայել Եվրոպայում», բայց ՆԱՏՕ-ն «միշտ կձեռնարկի միջոցներ, որոնք անհրաժեշտ են արդյունավետ զսպման համար»:

«Ես շարունակում եմ կոչ անել Ռուսաստանին՝ վերադառնալու պայմանագրի կատարմանը, բայց նա առայժմ քայլեր չի արել այդ ուղղությամբ, մինչդեռ ժամանակն անցնում Է»,- ասել Է Ստոլտենբերգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում