Իրանում հեղեղումների զոհերի թիվը գերազանցել է 60-ը
1 րոպեի ընթերցում
![Իրանում հեղեղումների զոհերի թիվը գերազանցել է 60-ը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/04/969977.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 62-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ISNA գործակալությունը՝ հղում անելով երկրի դատական բժշկության կազմակերպությանը: Ավելի վաղ գործակալությունը հաղորդել Էր 57 զոհվածների եւ 478 տուժածների մասին: «Մինչ այժմ հեղեղումների հետեւանքով երկրի դատական բժշկության կենտրոններ Է բերվել 62 մարդ»,- գործակալությանը հայտնել Է կազմակերպության ներկայացուցիչ Մեհրդադ Ալի Բախշին, նշելով, որ սրանք ընթացիկ պահի պաշտոնական տվյալներն են:
Տարերքից, որը Իրանում մոլեգնել Է մարտի 21-ին նոր տարվա տոնակատարությունից մի քանի օր անց, տուժել են տասնյակ հազարավոր բնակիչներ: Առատ տեղումներից առաջացած հեղեղումների պատճառով Իրանի մի շարք նահանգներում ողողվել են ճանապարհները, վնասվել են ենթակառուցվածքը եւ տներ, խաթարվել Է տրանսպորտային հաղորդակցությունը:
Տարերքը, որը, իրանական իշխանությունների խոսքով՝ աննախադեպ Է դարձել երկրի համար, մոլեգնել Է երկրի նահանգների մոտավորապես կեսում:
Nehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ՆԳ նախարարության տվյալները, հայտնել Է, որ տարերքի հարվածից շուրջ 400 գյուղ ու քաղաք Է տուժել 15 նահանգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: