Life

Քիմ Քարդաշյանի քույրն Instagram-ում լուսանկար Է հրապարակել նոր նախագծի գործարկման առթիվ

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանի քույրն Instagram-ում լուսանկար Է հրապարակել նոր նախագծի գործարկման առթիվ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քորթնի Քարդաշյանն իր Instagram-ում մերկացված կրծքով լուսանկար Է հրապարակել նոր նախագծի գործարկման առթիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ կերպ նա հայտնել Է Roosh կայքի բացման մասին, որը նվիրված Է գեղեցկությանը, առողջությանը, ճամփորդություններին ու տնային տնտեսվարությանը:

Լուսանկարում Քիմ Քարդաշյանի ավագ քույրը միայն վարտիքով կանգնած Է հյուրասենյակում՝ կուրծքը ծածկելով ձեռքով եւ iPad-ով: Լուսանկարին կից գրությունը հղում Է պարունակում Roosh կայքին, որը գործարկվել Է ապրիլի 2-ին: Կայքն ունի մի քանի բաժին՝ առողջություն եւ գեղեցկություն, կյանք ու ոճ, տուն եւ զվարճանք: Բացի այդ, Roosh-ը նաեւ պատմում Է Քարդաշյանների ընտանիքի ու Ջենների կյանքի վերջին նորությունների մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում