ԿԲ-ն «Իմ ֆինանսների ամիս» միջոցառումներով կբարձրացնի բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ ֆինանսական մյուս կառույցների հետ համատեղ քայլեր է ձեռնարկում մարդկանց ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: «Իմ ֆինանսների ամիսը» միջոցառումն այս տարի կիրականացվի 7 կարևոր թեմաների շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի պաշտոնական բացման արարողությանն այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

«Իմ ֆինանսների ամիսը» արդեն ավանդական դարձած միջոցառում է: Հիմնական նպատակը տեղեկատվական, ճանաչողական, ֆինանսական տարբեր հասկացությունների վերաբերյալ հանրությանը տեղեկության տրամադրումն է: Այս տարի «Իմ ֆինանսների ամիսը» իրականցվելու է 7 թեմաների շուրջ՝ կարևոր տնտեսական ցուցանիշներ, բյուջեի կառավարում, խնայողություններ, պարտք, գնումներ, իրավունքների պաշտպանություն և զեղծարարություններից, խարդախություններից պաշտպանություն: Այս ամենը իրականացվելու է տարաբնույթ միջոցառումների միջոցով՝ տնտեսական խաղերի ինտերակտիվ մրցույթների, շրջագայությունների միջոցով: Նաև հանդիպումներ կլինեն տարբեր ֆինանսական կառույցներում՝ այդ թվում կենսաթոշակային կառավարման ֆոնդերի, ապահովագրական ընկերությունների, բանկերի հետ»,-ներկայացրեց Դարբինյանը:

Մայիս ամսվա վերջին ԿԲ-ն կամփոփի արդյունքները: Այդ տարի իրականացնելու են սոցիոլոգիական հետազոտություններ՝ հասկանալու միջոցառումների արդյունքները: Հետո այն կհամադրեն 5 տարի առաջ իրականացված հարցումների հետ: Դարբինյանը վստահեցրեց՝ ֆինանսական ոլորտում կրթական այս ծրագիրը շարունակական է լինելու:

ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը նշեց, որ ԿԲ-ի կողմից իրականացվող 7 միջոցառումներից բացի ֆինանսական գործընկեր կազմակերպություններն իրենց հերթին ևս կունենան իրենց միջոցառումները: Այս տարի իրականացվելու է նաև բաց սեմինարների շարք: «Մենք հավաքագրել ենք, թե ինչ պահանջներ ունեն մեր քաղաքացիները, և դրան համապատասխան սեմինարներ են իրականացվելու»,-նշեց նա:

Ֆինանսական կրթության ազգային ռազմավարությունը գործում է 2014-ից: Միջոցառումներն ուղղված են գիտելիքի, վերաբերմունքի և վարքագծի փոփոխությանը: Մկրտչյան նկատեց, որ ամենադժվար բաղադրիչը վերաբերմունքը և վարքագիծը փոփոխելն է: Գիտելիք տալը դեռևս բավարար չէ, որ մարդիկ փոխեն իրենց վարքագիծը: «Մեր խնդիր է , որ որոշումներ կայացնելիս մարդը իրազեկ լինի, հասկանա, որ եթե մի բանկում վարկի տոկոսադրույքները բարձր են, չպետք է վերցնի կամ պետք է դիմի այլ կազմակերպություն»,-ասաց Մկրտչյանը:

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից