Հասարակական

Արայիկ Հարությունյանն ապրիլի 4-5-ը կմեկնի Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ապրիլի 4-5-ը կմեկնի Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 4-5-ը կմեկնի Մոսկվա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: Երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուները կքննարկեն կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունն ամրապնդման և ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր:

Այցի շրջանակում ԿԳ նախարարը կմասնակցի նաև «Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի» 19-րդ նիստին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում