Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Արցախում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 2-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 2-ին այցելել է Հադրութի շրջանի Տող գյուղ: Հայկական երկու հանրապետությունների ծանոթացել են գյուղի սոցիալ-տնտեսական վիճակին, ինչպես նաեւ

այցելել այնտեղ գործող արտադրական միավորումներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում