ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական ընկերությունը, որն զբաղվում Է բուսակերական ճաշատեսակների առաքմամբ, փնտրում Է «համի գծով տնօրենի», որը պետք Է ճանապարհորդի աշխարհում՝ բուսակերների համար նոր մթերքներ ու ճաշատեսակներ գտնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Lonely Planet-ը:
Ենթադրվում Է, որ հաջողակ թեկնածուին հարկ կլինի Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա եւ Չիլի կատարելիք գործողումներում անցկացնել տարեկան մինչեւ չորս ամիս:
Ընդ որում՝ ընկերությունն ստանձնում Է կեցության, ուղեւորության եւ սննդի ծախսերը, ինչպես նաեւ 28-օրյա արձակուրդ Է վճարում:
Այդ թափուր տեղի համար թեկնածուն պետք Է ունենա սննդարդյունաբերության մեջ աշխատանքի առնվազն երեք տարվա փորձ, կարողանա գործընկերային հարաբերություններ հաստատել եւ պատրաստ լինի անցնելու ընտրության խիստ ընթացակարգը, որը ներառում Է կենսագրական տվյալների ստուգումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: