Հազարավոր կամավորներ են ցանկացել 19 հազար դոլարով 60 օր անցկացնել մահճակալին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն եւ Եվրոպայի տիեզերական գործակալությունն սկսել են կամավորների հավաքագրումը, որոնք պատրաստ են 60 օրվա ընթացքում առանց վեր կենալու պառկել մահճակալին 19 հազար դոլար վարձատրության դիմաց: Գիտափորձին մասնակցելու հայտեր են տվել արդեն հազարավոր պոտենցիալ թեկնածուներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երեկվանից գիշերվա ընթացքում մենք 1300 հայտ ենք ստացել: Ավելի վաղ ստացել Էինք եւս մի քանի հազարը: Շատ թեկնածուներ կան Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից»,- ՌԻԱ Նովոստիին պատմել Է Գերմանիայի օդատիեզերական կենտրոնի (DLR) Օդատիեզերական բժշկագիտության ինստիտուտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆրիդերիկե Վյուտշերը՝ հավելելով, որ ընտրվելու պարտադիր պայման Է գերմաներենի ազատ տիրապետումը: Գիտափորձը բաղկացած Է 15-օրյա նախապատրաստումից, 60 օր մահճակալին անցկացնելուց, որի ընթացքում ավելի քան 100 գիտնականներ կանցկացնեն զանազան հետազոտություններ՝ մարդու օգրանիզմի վրա անկշռության ազդեցությունը պարզելու նպատակով, եւ 14-օրյա վերականգնումից:

24 մասնակիցներից մեկը դառնալու համար անհրաժեշտ Է անցնել բարդ ընտրությունը, որը ներառում Է հարցաթերթիկի լրացում, զրույց եւ փորձարկվողների շարքերը մտնելու պատրաստականության հոգեբանական գնահատում: Ինչպես հայտարարել Է Վյուտշերը, այդ ամենն արվում Է, որպեսզի նվազագույնի հասցվի նախագծից մասնակցի վաղաժամկետ դուրս գալու ռիսկը:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը