ՀՀ կառավարությունը կաջակցի 0.5-10 հա խաղողի և պտղատու այգիներ հիմնողներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը, որով կաջակցի 0.5-10 հեկտար խաղողի և ինտենսիվ պտղատու այգիների և 0.5-3 հեկտար հատապտղանոց հիմնող տնտեսավարողներին:

«Պետական աջակցությունը կիրականացվի երկու բաղադրիչով: Առաջին դեպքում կսուբսիդավորի այգիների հիմնման նպատակով տրամադրված վարկի տոկոսադրույքային չափով, որը տնտեսավարող սուբյեկտները վերջնական տեսքով կստանան 2 տոկոսով, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայքներում և առնվազն 3 հեկտար այգի հիմնող գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին` 0 տոկոսով: Վարկի մարման ժամկետը 8 տարի է, իսկ արտոնյալ ժամկետը՝ 5 տարի»- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

Ըստ նախարարի` երկրորդ բաղադրիչով նախատեսվում է այգում հիմնման ծախսերի 40 տոկոսի, իսկ սահմանամերձ համայնքներում ու կոոպերատիվներում՝ 50 տոկոսի փոխհատուցում:

«Փոխհատուցումը կտրամադրվի 0.5-5 հեկտար խաղողի այգիների, իսկ ինտենսիվ այգիների և հատապտղանոցների դեպքում՝ 0.5-3 հեկտարի հիմնման դեպքում: Սրանով փորձ է կատարվել շատացնել միջին և փոքր գյուղացիական տնտեսությունների քանակը: Ծրագրով նախատեսված են մեկ շահառուին տրամադրվող վարկ և փոխհատուցման առավելագույն չափեր»,- եզրափակեց Գևորգյանը:

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից