Տարածաշրջանային

Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին անդամագրվելու քաղաքականությունը. Զուրաբիշվիլի

2 րոպեի ընթերցում

Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին անդամագրվելու քաղաքականությունը. Զուրաբիշվիլի

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացը, ինչպես նաեւ երկրում ժողովրդավարության զարգացման ու անվտանգության ուժեղացման քաղաքականությունը: Այդ մասին, ինչպես հայտնել Է «Իմեդի» թբիլիսյան հեռուստաալիքը, մարտի 28-ին հայտարարել Է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վրաստանի նպատակը ՆԱՏՕ-ին անդամակցելն Է, մենք կշարունակենք ակտիվ քայլեր անել դաշինքին երկրի ինտեգրացման, ժողովրդավարության եւ անվտանգության ուժեղացման ուղղությամբ: ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի քաղաքականությունն ուղղված չԷ որեւիցե այլ երկրի դեմ»,-նշել Է նա՝ ելույթ ունենալով Թբիլիսիի մերձակա Կրծանիսի ՆԱՏՕ-Վրաստան Ուսուցման եւ գնահատման համատեղ կենտրոնում (JTEC), որտեղ մարտի 18-ից մինչեւ 29-ն անցկացվում են NATO - Georgia Exercise 2019 հրամանատարաշտաբային զորավարժությունները: Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացումը կոչված Է նպատելու երկրի անվտանգությանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»: Մարտի 27-ին սկսվել Է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի պատվիրակության երկօրյա այցը Թբիլիսի՝ կոմիտեի նախագահ ավիացիայի մարշալ Սթյուարթ Փիչի ղեկավարությամբ: Նրա հետ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն եւ պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

Վրաստան

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կբարելավվեն 2025 թվականի սկզբից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում