Թեղուտում հասել ենք մի փուլի, երբ ռեալ շարժեր են տեղի ունենում. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Թեղուտի հանքավայրում առաջիկա 1-1.5 ամսվա ընթացքում կսկսվի ռեալ աշխատուժի ներգրավման գործընթացը, մարդիկ կսկսեն աշխատել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում, պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Թեղուտում հասել են մի փուլի, երբ այնտեղ ռեալ շարժեր են տեղի ունենում: «Մեր հույսն այն է, որ առաջիկա 1-1.5 ամսվա ընթացքում այնտեղ կսկսվի ռեալ աշխատուժի ներգրավման գործընթացը, այսինքն՝ մարդիկ կսկսեն աշխատել: Ինձ երեկ ասել են, որ արդեն ադմինիստրատիվ կարգի խնդիրներ են լուծվում և կլուծվեն նախապատրաստական կարգի խնդիրներ, որից հետո կմտնեն հաջորդ փուլ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև այն մետաղական հանքերի հետ կապված խնդիրներին, որոնք ունեն շահագործման լիցենզիա, սակայն երկար տարիներ չեն շահագործվում:

«Մետաղական հանքերի հետ կապված շատ կարևոր է, որ մենք օրենսդրական որոշակի բարելավումներ անենք մեր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգում, որպեսզի հաջորդ անգամ նույնպիսի իրավիճակի առաջ չկանգնենք, երբ մեր օրենսդրությամբ ձևավորված ՇՄԱԳ-ից հետո ստիպված լինենք պետական բյուջեից փող տալ, որպեսզի միջազգային փորձագետ հրավիրենք իրավիճակը գնահատելու համար: Մենք պետք է այնպիսի համակարգ ստեղծենք, որը բացառի բոլոր կոռուպցիոն ռիսկերը և երկրորդը՝ այդ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը լինի վստահելի, որպեսզի այդ փաստաթղթի հիման վրա մենք կարողանանք կոնկրետ որոշումներ կայացնել»,- եզրափակեց Փաշինյանը:

Հայերեն English Français Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա