Կառավարությունը կյանքի կկոչի միջազգային փորձաքննության եզրակացությունը. Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ամուլսարի հանքի խնդրին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեից 300 հազար դոլար գումար է հատկացրել միջազգային հեղինակավոր ընկերությանը Ամուլսարի հանքավայրում փորձաքննություն իրականացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին:

«Փորձաքննությունը տալու է մի հարցի պատասխան՝ արդյոք այն բնապահպանական ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքի շահագործման պարագայում, կառավարելի ե՞ն, թե՞ կառավարելի չեն, ընդունելի ե՞ն, թե՞ ընդունելի չեն: Ես սա ասում եմ պարզ: Եթե եզրակացությունը կլինի բացասական, այսինքն՝ կասվի, որ այստեղ կան բնապահպանական ռիսկեր Ջերմուկի ջրային համակարգի և Սևանա լճի համար, ուրեմն այդ ծրագիրն ընդհանրապես կփակվի: Եթե կասեն, որ այդ ռիսկերը մեծ չեն, այսինքն՝ կառավարելի են, ծրագիրը կաշխատի»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ խնդիրը մի փոքր ձգձգվել է: Նրա խոսքով խնդիրը ձգձգվել է նաև այն պատճառով, որ հանքը շահագործող «Լիդիան» ընկերությունը, ըստ էության, հրաժարվել է համագործակցել կառավարության հետ: «Եթե դուք հիշում եք, ես գնացի Ջերմուկ, հավաքեցի բոլորին, ասացի, ժողովուրդ ջան, եկեք եռակողմ աշխատենք, որ գանք փաստերի վրա հիմնված եզրակացությունների: Իմ խնդիրը ի՞նչն է, որ ես չունեմ որևէ հենք, որի վրա որոշում կայացնեմ, որովհետև մեր մասնագետներն էլ են ընդունում, կառավարությունն էլ է ընդունում, բնապահպանության նախարարությունն էլ է ընդունում, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգում կան բացեր, կան խոցեր: Ես հրավիրել եմ բնապահպանության նախարարին, հարց եմ տվել՝ հիմա այս ՇՄԱԳ-ը կա, Դուք անձամբ երաշխավորում ե՞ք, որ այն, ինչ այստեղ գրված է ճիշտ է, նա ասել է՝ ոչ, ես չեմ կարող երաշխավորել: Հետևաբար, առաջացել է անհրաժեշտություն հրավիրել փորձաքննություն, որը կլինի մեր գործելու հիմքը: Ես չեմ ուզում, չեմ կարող մոտավորապեսով կամ աչքաչափով որոշում կայացնել: Ինչ որ կլինի այդ եզրակացության մեջ, կառավարությունն այն կյանքի կկոչի»,- եզրափակեց վարչապետը:

Հայերեն English Français Русский

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել

Գևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենին

ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն

Ամանորին ընդառաջ Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության վերահսկողության խստացումը

«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից

Նիկոլ Փաշինյանն իռլանդացի փորձագետների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ գլխավոր դատախազը մեկնել է Արգենտինա՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին

Վարչապետը կմեկնի Կամբոջա մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

ԱՄՆ Սենատը Nvidia-ի նախկին ղեկավար Հուանգին և առևտրի նախարար Լաթնիկին կանչել է ցուցմունք տալու