Պաշտոնական

ԵԽԽՎ նախագահը Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը

1 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ նախագահը Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 27-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լիլիան Մորի-Պասկիեն նշել է, որ իրենք ուշադիր հետևել են նախորդ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին: Խոսելով դեկտեմբերին մեր երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին՝ ԵԽԽՎ նախագահը խիստ կարևորել է այդ ընտրությունների անցկացումը երկրում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից:

Նշելով, որ ժողովրդավարության ուժեղացումն ու ինստիտուցիոնալ զարգացումը շարունակական ընթացք է՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկրում իրականացվող գործընթացներն ուղղված են ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների հետևողական ամրապնդմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում