Հայաստանը կփորձի զենքի շուկայում սեփական արտադրանքի առաջարկ ունենալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը փորձարկման կենթարկի ռազմարդյունաբերության ոլորտում եղած մշակումները և, դրանց մարտունակությանը համոզվելուց հետո, սերիական արտադրություն կունենա: Այն պետք է միտված լինի արտահանմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարողականի և արդյունքների վերաբերյալ զեկույցի ներկայացմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե ինչ աշխատանքներ են իրականացվել ռազմական արդյունաբերության ուղղությամբ:

«Ռազմարդյունաբերական համալիրն այն ոլորտներից է, որտեղ մենք, մասնավորապես հետազոտական աշխատանքի ոլորտում հատկացված քիչ գումարները, շատ դժվարությամբ ենք ծախսում կամ չենք կարողանում ծախսել: Պարզվում է, որ այդ գումարը ծախսելու համար պետք են որոշակի ինֆրաստրուկտուրաներ, առաջին հերթին մասնագիտական կարողություններ: Եվ մենք այդ խնդիրն ունենք: Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է լուրջ ֆինանսավորում հատկացնենք ռազմարդյունաբերությանը, որպեսզի սայլը տեղից շարժվի: Այսօր որոշ հաջողություններ ունենք, ունենք որոշ մշակումներ, որոնք կարող են արդյունքում դառնալ շատ լուրջ սերիական արտադրություն: Բայց հիմա այս փուլում մեր խնդիրն է փորձաքննության ենթարկել այդ մշակումները, համոզվել դրանց մարտունակության մեջ, և երբ համոզվենք դրանց մարտունակության մեջ, կսկսենք դրանց սերիական արտադրությունը»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ սերիական արտադրությունը սկսելիս պետք է հաշվի առնել, որ միայն հայաստանյան շուկայում բավարարվելու պարագայում այդ արտադրության համար հեռանկար չի ստեղծվելու: Այն պետք է միտված լինի արտահանմանը: «Զենքի շուկան աշխարհում շատ մեծ շուկա է, և մենք պետք է փորձենք այդտեղ առաջարկ ունենալ»,-նշեց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու կարևոր նպատակներից մեկն այն է, որ ռազմարդյունաբերական համալիրի ամբողջ փիլիսոփայությունն ու տրամաբանությունը փոխվի: «Օրինակ` եթե մենք արտադրում ենք զենքի մի տեսակ, որը շատ վաղուց արդեն տարբեր տեղեր արտադրվում է, ապա, անկեղծ ասած, դա ռազմարդյունաբերական համալիր չեմ համարում: Մեր պատկերացմամբ` ռազմարդյունաբերական համալիրը պետք է հիմնված լինի նոր տեխնոլոգիաների վրա: Պետք է նոր բան ստեղծել»,- ասաց վարչապետն ու շեշտեց` Հայաստանը պետք է սեփական գաղափարներն ունենա ու դրանք իրագործի:

Փաշինյանի վստահեցմամբ` դա ռազմավարական ուղղությունն է:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում