Տարածաշրջանային

Իրանում աճում Է հեղեղումների զոհերի թիվը

2 րոպեի ընթերցում

Իրանում աճում Է հեղեղումների զոհերի թիվը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 25 մարդ Է մահացել Իրանի մի շարք նահանգներում մոլեգնող հեղեղումների պատճառով, որոնք սկսվել են անցած շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իրանական Կարմիր մահիկի ներկայացուցչին:

Մարտի 26-ին իրանական Կարմիր մահիկի փրկության եւ օգնության կազմակերպության ղեկավար Մորթեզա Սալիմին ISNA գործակալությանը հայտնել Էր երկրի մի շարք նահանգներում, այդ թվում՝ Ֆարսում, Քերմանշահի, Լուրեստանի, Կոհգիլուեի եւ Բոյերահմեդի, Խուզիստանի նահանգներում, հեղեղումներից 23 զոհվածների մասին: Տարերքը վնասներ Է պատճառել նաեւ Իրանի հյուսիսում՝ Գոլեստանի եւ Մազանդարանի նահանգներում: «Մարտի 27-ի դրությամբ հեղեղումների հետեւանքով մահացել են մեր 25 հայրենակիցներ»,-հայտնել Է Սալիմը Tasnim գործակալությանը:

Առատ տեղումներից առաջացած հեղեղումների պատճառով Իրանի մի շարք նահանգներում ողողվել են ճանապարհները, վնասվել են ենթակառուցվածքն ու տները, տրանսպորտը, ինչպես նաեւ խախտվել Է տրանսպորտային հաղորդակցությունը: Տարերքից տուժել են Իրանի տասնյակ հազարավոր բնակիչներ: Ինչպես հայտնել Է Սալիմին, 43,5 հազար մարդու օգնություն Է ցուցաբերվել 293 քաղաքներում, գյուղերում, ինչպես նաեւ քոչվող ցեղերի բնակության շրջաններում:

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ավելի վաղ ցավակցություն Է հայտնել հեղեղումների կապակցությամբ, որոնք առավելագույն չափով հարվածել են Շիրազին, իսկ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կոչ Է արել զինվորականներին՝ օգնություն ցույց տալ տարերքի հետեւանքների վերացման աշխատանքներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում