Life

Ավստրալիայում ընկերությունը եռամսյա արձակուրդ Է տալիս աշխատակիցներին

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայում ընկերությունը եռամսյա արձակուրդ Է տալիս աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալական ընկերություններից մեկն իր աշխատակիցներին առաջարկում Է տարվա ընթացքում չաշխատել մինչեւ երեք ամիս, որպեսզի նրանք հասցնեն ապրել, սովորել ու ճանապարհորդել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Lonely Planet-ը:

Ընկերության նոր կանոնների համաձայն, աշխատակիցները կարող են վեցից մինչեւ 12 շաբաթ չվճարվող արձակուրդ վերցնել, որն ընկերությունում համարում են «ապրելու համար նախատեսված», եւ, առաջին հերթին, ճանապարհորդությունների:

Նաեւ գործատուն առաջարկում Է ժամանակավորապես՝ տարվա ընթացքում մինչեւ երեք ամիս, աշխատել ոչ լրիվ աշխատանքային օր:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործատուի ճկունությունն ամենագլխավոր ուժն Է աշխատակիցներին պահելու համար,-պատմում Է Քեյթ Հիլմանը՝ ընկերության կադրերի բաժնի աշխատակիցը:-Աշխատանքի մեր նոր քաղաքականությունն անհրաժեշտ միջոց Է՝ կապված Է տաղանդների համար մրցակցության ուժեղացման հետ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում