Life

Ամերիկյան հիվանդանոցում միաժամանակ ինը բուժքույր Է հղիացել

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան հիվանդանոցում միաժամանակ ինը բուժքույր Է հղիացել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Փորթլենդ քաղաքի հիվանդանոցի ծննդատան ինը բուժքույր երեխայի Է սպասում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մենի բժշկական կենտրոնը հայտնել Է իր Facebook-օգտահաշվում:

Նշվում Է, որ ծննդաբերությունները պետք Է տեղի ունենան ապրիլից մինչեւ հուլիսն ընկած ժամանակաշրջանում: Ինչպես գրում Է Maine Health-ը, այդ բուժքույրերից մի քանիսն արդեն առաջին անգամը չԷ, որ մայրանում են, սակայն նրանցից յուրաքանչյուրը կարծում Է, որ համատեղ աշխատանքի եւ ծննդկաններին օգնության փորձն ապագայում կօգնի իրենց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում