Հասարակական

Համապետական շաբաթօրյակներ կանցկացնենք վեցշաբաթյա պարբերականությամբ Սուրեն Պապիկյանը՝  մարզպետներին

2 րոպեի ընթերցում

Համապետական շաբաթօրյակներ կանցկացնենք վեցշաբաթյա պարբերականությամբ Սուրեն Պապիկյանը՝  մարզպետներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչ օրակարգային հարցերին անցնելը` Սուրեն Պապիկյանն անդրադարձել է մարտի 23-ին անցկացված համապետական շաբաթօրյակին և ընդգծել, որ հասարակության ու պաշտոնատար անձանց ներգրավվածության առումով այն վերջին տարիների ամենահաջողված շաբաթօրյակներից մեկն էր:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մասնակցության համար և տեղեկացնել, որ այսուհետ նման շաբաթօրյակներ կանցկացնենք վեցշաբաթյա պարբերականությամբ` նպատակ ունենալով երկիրն ամբողջությամբ մաքրել աղբից»,- նշել է նախարարը: Այս առնչությամբ Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է գույքագրել իրենց մարզերում առկա աղբավայրերն ու աղբակույտերը` հստակեցնելով դրանց հետագա շահագործման տարբերակները:

Անցնելով օրակարգային հարցերին` նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է համայնքային հակակարկտային կայանքների ապակոնսերվացման աշխատանքներին, մարզերում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև մարզերում ջրանցքների մաքրման, հակակարկտային կայանքները պատրաստվածության բերելու, ինչպես նաև մարզպետների կողմից բարձրացված այլ հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում