Հասարակական

Քարաթափում Կապան քաղաքում. փրկարարները սահմանազատել են տարածքը

1 րոպեի ընթերցում

Քարաթափում Կապան քաղաքում. փրկարարները սահմանազատել են տարածքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 25-ին, ժամը 16:59-ին տեղեկություն է ստացել, որՍյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1Ա շենքի մոտակա բլուրից տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել մոտ 5 խմ ծավալով քարաթափում. տուժածներ չկան:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները սահմանազատել են տարածքը, դժվարհասանելի հատվածներում իրականացրել խալխլված քարերի հեռացում, իսկ կոմունալ ծառայության աշխատակիցները հեռացրել են թափված քարերը:

Ստացված տեղեկությունը ՀՀ ԱԻՆ-ը փոխանցել է փոխքաղաքապետին, կոմունալ ծառայության և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում