Հասարակական

Վալերիյ Օսիպյանը դիրքեր է ճանապարհել ոստիկան-սահմանապահների հինգերորդ հերթափոխը

2 րոպեի ընթերցում

Վալերիյ Օսիպյանը դիրքեր է ճանապարհել ոստիկան-սահմանապահների հինգերորդ հերթափոխը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը դիրքեր էճանապարհել ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողների հերթափոխը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. ««Ձեր խիզախությունը առանձնահատուկ գովեստի է արժանի։ Հպարտ եմ, որ ձեր պատրաստակամությամբ օրինակ եք ծառայում մեր ոստիկանական մեծ ընտանիքի համար։ Ձեր օրինակը վարակիչ է», - նշեց Վալերիյ Օսիպյանը։

ՀՀ ոստիկանության պետի տպավորիչ ելույթին հաջորդեցին օրհնության կարգն ու երդման արարողությունը։ Վերջում հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված ոստիկանները երթով անցան շարահրապարակով ու ճամփա ընկան՝ արդեն հինգերրորդ անգամ փոխարինելու դիրքերում կանգնած գործընկերներին։

Հաջորդ օրը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասում դիմավորեց սահմանից վերադարձած ոստիկաններին։ Նրանք իրենց պարտականությունները անթերի կատարած վերադարձել ու շարք են կազմել հպարտ կեցվածքով։

ՀՀ ոստիկանության պետը նրանց շնորհակալություն հայտնեց իրենց առջև դրված խնդիրները պատվախնդրորեն և անտրտունջ կատարելու համար։ «Միշտ պատրաստակամ և միշտ պատրաստ․ այսպիսին պետք է լինի հայրենիքի պաշտպանը»,- ընդգծեց ստիկանության պետը։

Ծառայության ընթացքում աչքի ընկած ոստիկաններից մեկը Վալերիյ Օսիպյանի հրամանով արժանացավ պատվոգրի։

Դիմավորման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց ոստիկան-սահմանապահների քայլերթով։

Ավարտին Վալերիյ Օսիպյանը զրուցեց սահմանից վերադարձած ոստիկանների ծնողների և հարազատների հետ՝ շնորհակալություն հայտնելով հայրենիքի պաշտպաններ դաստիարակելու համար»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում