Միջազգային

Հորդանանի թագավոր Աբդալա 2-րդը հետաձգել է այցը Ռումինիա ի նշան բողոքի

1 րոպեի ընթերցում

Հորդանանի թագավոր Աբդալա 2-րդը հետաձգել է այցը Ռումինիա ի նշան բողոքի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանի թագավոր Աբդալա 2-րդը, որպես բողոքի նշան, հետաձգել է իր այցը Ռումինիա: Վերջինս հայտարարել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մտադրության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ թագավորական պալատը մարտի 25-ին տեղեկացրել է որոշման մասին և նշել, որ այն կայացվել է ի նշան Երուսաղեմի հետ ունեցած համերաշխության:

Նախօրեին Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դանչիլեն Վաշինգտոնում հայտարարել էր, որ իր երկիրը դեսպանատունը տեղափոխում է Երուսաղեմ:

Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք առաջինը ճանաչելու և դեսպանատունն այնտեղ տեղափոխելու մասին հայտարարել էր Դոնալդ Թրամփը 2017 թվականի դեկտեմբերին: ԱՄՆ-ին հաջորդել է Ավստրալիան, Բրազիլիան, Գվատեմալան, Հոնդուրասը և Չեխիան:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում