ՀՀ առողջապահության նախարարը նոր տեղակալ ունի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 25-ի որոշմամբ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Լևոն Հակոբյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լևոն Հակոբյանին նշանակել Առողջապահության նախարարի տեղակալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ասված է որոշման մեջ:

Հայերեն Français Русский