Միջազգային

Լիբանանի նախագահը պաշտոնական այցով ժամանել Է Ռուսաստան

1 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահը պաշտոնական այցով ժամանել Է Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի նախագահ Միշել Աունը մարտի 25-ին պաշտոնական այցով ժամանել Է Մոսկվա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Լիբանանի նախագահի այցը կտեւի երկու օր:

Մարտի 26-ին պլանավորված Է նրա հանդիպումը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, երկու երկրների ղեկավարները կքննարկեն տնտեսության, առեւտրի եւ հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման հարցերը, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ: Իր հերթին Աունն ինքը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել Է, որ այցի ընթացքում պլանավորում Է նաեւ քննարկել Մերձավոր Արեւելքում պատերազմների հետեւանքների հետ կապված հարցերը, քրիստոնյաների խնդիրները, Երուսաղեմի եւ Իսրայելի հարցը: Սա Միշել Աունի առաջին պաշտոնական այցն Է Ռուսաստան: Նա Լիբանանի նախագահ Է ընտրվել 2016 թվականի հոկտեմբերին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում