Մշակույթ

Մահացել Է ռեժիսոր եւ սցենարիստ Լարի Քոենը

1 րոպեի ընթերցում

Մահացել Է ռեժիսոր եւ սցենարիստ Լարի Քոենը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 77 տարեկան հասակում Լոս Անջելեսում մահացել Է ռեժիսոր եւ սցենարիստ Լարի Քոենը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Facebook-ում նրա Էջում: «Նրա հետքը կմնա կինոյում եւ հեռուստատեսությունում: Մեր խորին ցավակցությունները նրա ընտանիքին, բարեկամներին եւ երկրպագուներին»,- ասված Է հաղորդագրության մեջ:

The Hollywood Reporter-ի տեղեկատվությամբ՝ Քոենը մահացել Է մարտի 23-ի երեկոյան մերձավորների շրջապատում: Լարի Քոենը եղել Է «Կոլոմբո» դետեկտիվ հեռուստասերիալի մի քանի Էպիզոդների (1973, 1974) սցենարիստը: Նա նաեւ գրել սցենարներ եւ նկարահանել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Սեւ կեսարը» (1973), «Անկարգություններ Հառլեմում» (1973), «Այն ողջ Է» եռաֆիլմը (1974, 1978, 1987), «Աստված ինձ պատվիրեց» (1976), «Լիալուսնի ծագումը (1981), «Մահացու պատրանք» (1987), «Չար խորթ մայրը» (1989), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում