Միջազգային

BRICS-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 13 – 14-ը Բրազիլիայում

2 րոպեի ընթերցում

BRICS-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 13 – 14-ը Բրազիլիայում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն(ՀԱՀ) տասնմեկերորդ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 13 – 14-ը Բրազիլիա քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է միավորումում Բրազիլիայի նախագահության կայքում:

BRICS-ի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումները տեղի կունենան «Իտամարատի» պալատում, որտեղ գտնվում Է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը: Ինչպես նշված Է, մայրաքաղաքն արդեն երկրորդ անգամ կդառնա «հնգյակի» գագաթնաժողովի անցկացման վայր: Անցյալ անգամ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի ղեկավարներն այստեղ հանդիպել են 2010 թվականին տակավին քառակողմ ձեւաչափով (ՀԱՀ-ը պաշտոնապես BRICS-ի կազմ Է մտել 2011 թվականին Սանյա քաղաքում, Չինաստան, տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում):

Միավորումում Բրազիլիայի նախագահության հմինական թեման ձեւակերպված Է հետեւյալ կերպ. «Տնտեսական աճ ինովացիոն ապագայի համար»: Բրազիլիայի կողմից հայտարարված գերակայությունների թվում են՝ գիտատեխնիկական եւ նորաստեղծական համագործակցությունը, թվային տնտեսությունը, պայքարը կազմակերպված հանցավորության եւ փողերի լվացման դեմ, փոխգործակցության ամրապանդումը BRICS-ի Գործարար խորհրդի եւ BRICS-ի Նոր բանկի գծով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում