Միջազգային

Ղազախստանում առաջարկել են վերանվանել Պետրոպավլովսկը եւ Պավլոդարը

1 րոպեի ընթերցում

Ղազախստանում առաջարկել են վերանվանել Պետրոպավլովսկը եւ Պավլոդարը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի «Ակ Ժոլ» («Լուսավոր ուղի») դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Կազբեկ Իսան մարտի 25-ին առաջարկել Է վերանվանել Պետրոպավլովսկը, Պավլոդարը եւ Սեմեյը՝ դրանց շնորհելով ղազախ նշանավոր պատմական անձանց անունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Պետրոպավլովսկը պետք Է կոչել Աբիլայ խանի անունով, իսկ Պավլոդարը՝ Քենեսարի անունով, որը պայքարել Է անկախության համար, իսկ Սեմեյը՝ Ալիխան Բուքեյխանովի անունով: Հարկավոր Է, որ մենք շարունակենք այս ձեւով»,-ասել Է Իսան՝ «Ղազախստան-2050» Դեմոկրատական ուժերի համազգային կոալիցիայի նիստում հանդես գալով ի պաշտպանություն մայրաքաղաքի վերանվանման:

Նրա կարծիքով՝ Աստանան Նուր-Սուլթան վերանվանելու քաղաքական որոշումը ճիշտ Էր: «Ակ Ժոլ» դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանական կուսակցություն Է, պատգամավորական խմբակցություն ունի Ղազախստանի խորհրդարանի մաժիլիսում (ստորին պալատ), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում