Հասարակական

Սուրեն Պապիկյանը ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) խորհրդատվական խմբին

2 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) խորհրդատվական խմբին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ռազմավարական խորհրդատու Բարրի Ջեքսոնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պետական կառավարման համակարգում բարեփոխումների քաղաքականության ձևավորման, կառավարչական գործունեության արդյունավետության բարձրացման, գերատեսչական կարողությունների հզորացման, արձագանքող քաղաքականության և ռազմավարական հաղորդակցության ապահովմանն առնչվող թեմաներ։

Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել պետական կառավարման ոլորտում Բարրի Ջեքսոնի մասնագիտական խորը գիտելիքներն ու տարիների կուտակած փորձառությունը և ընդգծել, որ նախարարությունը հետաքրքրված է պետական կառավարման համակարգի ու կառուցվածքի արդիականացմանն ընդառաջ ծանոթանալ կառավարման և բարեփոխումների միջազգային առաջադեմ փորձին։

Բարրի Ջեքսոնը, ծանոթանալով նախարարության կառուցվածքին և գործունեության հիմնական ուղղություններին, նշել է, որ շահագրգռված է ՀՀ ՏԿԶ նախարարության հետ ունենալ երկարաժամկետ համագործակցության ծրագիր՝ պատրաստակամություն հայտնելով փորձագիտական ու մասնագիտական ներուժով նպաստել գերատեսչության կարողությունների բարելավմանն ու հզորացմանը։

Իր հերթին Սուրեն Պապիկյանը ևս մեկ անգամ կարևորել է փոխադարձ համագործակցության հեռանկարը և հույս հայտնել, որ նախարարության կողմից ռազմավարական ուղղությունների նախանշման, տարածքային քաղաքականության մշակման ու վարչատարածքային բարեփոխումների իրականացման գործում իր մասնակցության չափաբաժինը կունենա նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի խորհրդատվական խումբը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում