Աննա Հակոբյանը Հաց բերող Արթուր Սարգսյանի մորը հանձնել է «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը մարտի 20-ին այցելել է Արթուր Սարգսյանի (Հաց բերողը) մորը՝ Դոնարա Սարգսյանին և հանձնել «Հայկական ժամանակ» օրաթերթի «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, շնորհակալություն հայտնելով մրցանակի և ցուցաբերած ուշադրության համար, տիկին Դոնարան Աննա Հակոբյանին ներկայացրել է մանրամասներ 2016 թվականի հուլիսի 26-ի օրվանից, երբ Արթուր Սարգսյանը մեքենայով մտել էր ՊՊԾ գունդ և շենքում գտնվող մարդկանց սնունդ տարել. հենց այդ արարքի համար էլ հասարակությունը նրան անվանել է «Հաց բերող»: Հիշելով մանրամասնություններ, տիկին Դոնարան շեշտել է, որ իր համար կարևոր է, որպեսզի Հաց բերողի մեքենան վերադարձվի իրենց ընտանիքին:

Զրույցի ընթացքում տիկին Հակոբյանը հետաքրքրվել է նաև տիկին Դոնարայի առողջական խնդիրներով, խոստացել օգնել նրան այդ հարցում:

Հաց բերող Արթուր Սարգսյանին «Հայկական ժամանակ» օրաթերթի «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակը հանձնվել էր ս.թ. մարտի 18-ին. մրցանակը հետմահու հանձնվել է Արթուր Սարգսյանին մարդասիրության և անձնազոհության համար: Իր ելույթում Աննա Հակոբյանը շեշտել էր, որ մրցանակը ևս մեկ առիթ է, գնահատելու և խոնարհվելու Արթուր Սարգսյանի ցուցաբերած բարձր մարդասիրության առաջ: «Ցանկանում եմ հատուկ շեշտել, որ մրցանակը չունի քաղաքական բաղադրիչ և ընդհակառակը, մրցանակն այն մասին է, որ աշխարհում կան իրավիճակներ, որոնք վեր են քաղաքականությունից»,- ասել էր Աննա Հակոբյանը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում