Մխիթարյան հրատարակչատունը լույս է ընծայել Հայոց ցեղասպանությանը վերաբերող հոդվածների ժողովածուներ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան մամուլում, մասնավորապես, The New York Times-ի էջերում հրապարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածներից կազմված ժողովածուներում զետեղվել են նյութեր, որոնք անդրադառնում են Համիդյան, Ադանայի ջարդերին, դրանց հետևանքներին: Ընդգրկվել են նաև թուրք դեսպանների, հյուպատոսների հոդվածները և դրանց տրված պատասխանները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հատորները լույս են տեսել վերջերս՝ Մխիթարյան հրատարակչատան կողմից և կոչվում են «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press - The New York Times» («Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղորդումներ ամերիկյան մամուլում՝ «Նյու Յորք Թայմս»): Դրանք կազմել և խմբագրել են Մխիթարյան միաբանության միաբան հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և ավստրալահայ Արա Քեթիբյանը։

Լրագրողները հեղինակներին հանդիպելու և նրանց հետ զրուցելու հնարավորություն ունեցան մարտի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

«Գրքում տեղեկություններ կան նաև այն օտարազգի և հայ մարդկանց մասին, որոնք դրամական կամ այլ աջակցություն են ցույց տվել հայ որբերին, դպրոցներին` հոգալով նրանց կարիքները, իսկ թուրք դեսպանների, հյուպատոսների գրառումները, որոնք տեղ են գտել տարբեր հոդվածներում շատ են հակասում նախճիրը վերապրածների գրառումներին: Նույն քաղաքականությունն է. ոչինչ չի փոխվել: Նրանք այն ժամանակ էլ փորձել են արդարացնել իրենց` պնդելով, որ մեղավորը հայերն են: Հոլոքոստից հետո Հայոց ցեղասպանության հարցը ամենաշատն է ուսումնասիրված աշխարհում: Հազարավոր մենագրություններ կան այդ մասին: Ես հավակնություն չունեմ ասելու, թե այս կամ այն հոդվածը, տեղեկությունը որքանով է նոր. դա պետք է որոշեն պատմաբաններն ու մասնագետները: Կարևորն այն է, որ ներկայացված են հարյուրավոր հոդվածներ, որոնց վերնագրերը, խորագրերը միայն բացատրում են, որ իսկապես մտադրված ցեղասպանություն է տեղի ունեցել»,-ընդգծեց Արա Քեթիբյանը։

Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանն ասաց, որ իր գործընկերոջ հետ վաղուց է ծանոթ. նա մոտ 9 տարի միաբանությունում աշակերտ է եղել: «Արան խրախուսեց ինձ այս աշխատանքը սկսելու հարցում: Իմանալով նրա կարողություններն ու լրջությունը, անցյալի ուսումնասիրության վերաբերյալ ունեցած պատրաստակամությունը` վստահություն ապրեցի: Ընթացքում ես հանդիպեցի Վիգեն Բաբկենյանին, որը շատ հրապարակումներ է նվիրել Հայոց ցեղասպանությանը: Բախտ ունեցա այս երիտասարդի տուն գնալ, և նա ինձ ցույց տվեց հոդվածների մի ամբողջ հավաքածու: Իր ունեցածը սիրահոժար նվիրեց մեզ, ես էլ որոշ բաներ ունեի ու սկսեցի կուտակված նյութի հիման վրա աշխատել: Հոդվածները հավաքելը շատ դժվար աշխատանք էր, այս բոլոր նյութերը «օդից» չեկան: Մենք սկսեցինք մեկ-մեկ պրպտել: Բախվեցինք շատ դժվարությունների. որոշ հոդվածներ ստիպված եղանք նաև գնել: Բանալի բառերով գտանք հայերի մասին գրված բոլոր հրապարակումները»,-պատմեց նա:

Հավաքածուի հրատարակմանն աջակցել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, որի հիմնադիր, գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց` գիրքն աշխարհին ցույց է տալիս, որ մենք ունենք համապատասխան փաստաթղթեր, որոնք մեր վկաներն են, դեսպանները և ներկայացնում են, թե մենք ինչ ճանապարհ ենք անցել, ինչ դաժանությունների, վայրագությունների ենք ենթարկվել: «Այս գիրքն ընթերցելով հնարավոր է` գիտակից մարդը, քաղաքակիրթ աշխարհը հասկանա, որ պետք է սթափվել և թույլ չտալ, որ նման վայրագություններ տեղի ունենան այլ ազգերի հետ»,-շեշտեց Յիրիկյանը:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամերիկյան մամուլում մասնավորապես «Նյու-Յորք Թայմսում» հրատարակված հոդվածների երկհատորյա ժողովածուների կազմման գործում ունեցած ավանդի համար Մխիթարյան միաբանության միաբան հայ Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և գրականագետ, ավստրալահայ հետազոտող Արա Քեթիբյանը պարգևատրվեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալով:

Հայերեն English Русский

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres