Նիկոլ Փաշինյանը կասկած չունի Հայաստանում տնտեսական հեղափոխության հաղթանակի հարցում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե Հայաստանի քաղաքացին ինչպես կարող է մասնակցել տնտեսական հեղափոխությանը և այդ մասնակցությունն ապահովելու համար կառավարության կողմից իրականացվող քայլերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետը, պատասխանելով հարցին, թե ՀՀ քաղաքացին ինչպե՞ս է մասնակցելու տնտեսական հեղափոխությանը՝ բացի ՀԴՄ կտրոն պահանջելուց, նշեց, որ ՀՀ քաղաքացին դա պետք է անի իր տնտեսական գործունեությամբ: «Մենք այսօր ամեն ինչ անում ենք, որպեսզի վարկային տոկոսադրույքները իջնեն, վարկերը քաղաքացիների համար դառնան ավելի հասանելի: Մենք նաև մարդկանց քաջալերում ենք, պիտի քաջալերենք, որպեսզի իրենք իրենց համար փորձեն տնտեսական գործունեություն կազմակերպել: Ես Ռանչպար գյուղում տեսա բազմաթիվ չմշակվող հողեր: Մեր խնդիրն է այնպես անել, որ այդ հողերը մշակելը մարդկանց համար ձեռնտու լինի, հետո նրանք հնարավորություն ունենան իրենց աճեցրած բերքը արժանապատիվ և եկամտաբեր գնով հանձնել մթերող ընկերություններին: Մենք նաև հնարավորություններ ենք ստեղծելու, որպեսզի մարդիկ մասնագիտական վերապատրաստում անցնեն: Այսօր Հայաստանի ՏՏ ոլորտում 3-4 հազար թափուր աշխատատեղ կա, մենք պետք է մարդկանց օգնենք, որպեսզի նրանք, ովքեր կարող են, վերապատրաստվեն և այդ թափուր տեղերը լրացնեն, որովհետև այդ ոլորտում աշխատավարձերը շատ բարձր են»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով միկրոբիզնեսի շեմ են սահմանում, որով մինչև 24 միլիոն դրամի շրջանառություն ունեցող որոշակի գործունեության տեսակներին ազատելու են հարկերից: «ԵՄ-ի հետ մեր քննարկվող հիմնական թեմաներից մեկն այն է, որ վարկային միջոցներ բերվեն Հայաստան հատուկ միկրոբիզնեսի համար, որոնք կլինեն մատչելի, որպեսզի մարդը կարողանա վարկ վերցնել, գործի մեջ դնել: Մենք անհատ տաքսու վարորդներին ազատում ենք հարկային պարտավորություններից, ինչը նշանակում է, որ այդ պահից նրանց եկամուտն ամսական 12 հազար դրամով ավելանալու է: Մենք ցանկանում ենք նպաստների համակարգն այնպես փոխել, որ եթե նույնիսկ մարդն աշխատում է, դրա պատճառով նրան նպաստից չզրկեն: Այսինքն՝ մենք պետք է քաջալերենք այդ մարդկանց աշխատանքը»,- ասաց Փաշինյանը:

Կառավարությունը նաև պայմաններ է ստեղծում, որպեսզի մասնավոր պայմաններում ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող անձինք կարողանան օրինական դաշտ դուրս գալ, իրենց արտադրանքը հանել վաճառքի և արտահանելու հնարավորություն ունենան: ՀՀ վարչապետի խոսքով՝ կառավարությունն առավելագույնս հեշտացնում է բիզնեսի համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները:

ՀՀ վարչապետը համոզվածություն հայտնեց, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը հաղթելու է: Նրա խոսքով՝ ինչպես քաղաքացիները մասնակցեցին քաղաքական հեղափոխությանը, նույն կերպ էլ կմասնակցեն տնտեսական հեղափոխությանը: Վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը պետք է տնտեսական հեղափոխության համար միջավայր, հարթակ, պայմաններ ստեղծի ու քաջալերի մարդկանց՝ շեշտելով, որ կասկած չունի՝ մարդիկ կանեն տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ գործողությունները:

Հայերեն English Русский

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին