Տնտեսություն

Հայաստանի կառավարությունը շարունակում է գազի գնի վերաբերյալ բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը շարունակում է գազի գնի վերաբերյալ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին սպառողի համար գազի գինն անփոփոխ թողնելու համար ՀՀ կառավարության և «Գազպրոմ Արմենիա» ընկերության բանակցություններն ընթացքի մեջ են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Ինչպես բազմիցս նշել եմ՝ հենց նոր տեղեկատվություն ունենանք, կկիսվենք»,-ասաց Ավինյանը:

Նա շեշտեց՝ գործընթացը շարունակական է և աշխատատար:

«Գազպրոմ» ընկերությունը 2019 թ. հունվարի 1-ից թանկացրել է սահմանին ՀՀ-ին մատակարարվող գազի գինը՝ 150 դոլարից դարձնելով 165 դոլար: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներքին սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը կշարունակի բանակցությունները «Գազպրոմ Արմենիա»-ի հետ վերջնական համաձայնության հասնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում