Life

Ամերիկուհին վեց երեխա է ծննդաբերել ինը րոպեում

1 րոպեի ընթերցում

Ամերիկուհին վեց երեխա է ծննդաբերել ինը րոպեում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Տեխասի նահանգի բնակչուհին վեց երեխա Է ծննդաբերել ինը րոպեում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook-ում The Woman՚s Hospital of Texas կլինիկայի Էջում:

Երկու աղջիկներն ու չորս տղաները լույս աշխարհ են եկել տեղական ժամանակով առավոտյան 4:59-ին: Նորածինների քաշը կազմում Է 800 գրամից մինչեւ 1300 գրամ: Նրանց մայրը՝ Թելմա Չիական, իրեն լավ Է զգում, հավաստիացրել են բժիշկները:

Ինչպես հայտնի Է դարձել Hindustantimes-ին, Չիական արդեն անուններ Է ընտրել դուստրերի համար: Նա պլանավորում Է նրանց անվանել Զինա եւ Զուրիել: Չորս որդիների համար անուններ կինը դեռ չի ընտրել: Տեխասի ծննդատան աշխատակիցները հիշեցրել են, որ վեցվորյակներ ծնելու հավանականությունը մեկն Է 4,7 միլիարդի նկատմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում