Սպորտ

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի կանանց թիմի անդամ Անի Հովսեփյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վլադիկավկազում ավարտին մոտեցող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Անի Հովսեփյանը եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին եւ նվաճեց արծաթե մեդալ:

Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա 5 մեդալով: Ոսկե մեդալ էր նվաճել Անուշ Գրիգորյանը:

Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էին դարձել Վախթանգ Հարությունյանը, Հրայր Շահվերդյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը: Hայ բռնցքամարտիկները Վլադիկավկազում հանդես էին գալիս հավաքական թիմի ավագ մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի, 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի եւ կանանց հավաքականի ավագ մարզիչ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում