ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիայի նահանգում վայրի մեղր հավաքող Սուկ Մահամադ Դալալը բերանը լիքը լցրել Է կենդանի մեղուներով: Տեղի ունեցածի վերաբերյալ հոլովակին ուշադրություն Է դարձրել Daily Mail հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեսանյությում 32-ամյա Դալալը առանց պաշտպանիչ հագուստի գլուխը մտցնում Է մեղրահացի «պատի» մեջ, այնուհետեւ մերկ ձեռքերով վերցնում Է մի բուռ կենդանի միջատների եւ դրանք խցկում բերանը՝ մատներով ներս հրելով: Դրանից հետո այդ մարդը եւս մի բուռ մեղու Է հավաքում եւ փորձում Է այն հրելով ներս տանել: Դալալը պնդում Է, որ 16 տարվա ընթացքում իմունիտետ Է ձեռք բերել մեղվի թույնի նկատմամբ:
Վայրի մեղր հավաքող դառնալուց առաջ նա բժշկի օգնական Է աշխատել Արեւմտյան Բենգալիայի Կալկաթա մայրաքաղաքում: