Life

Լեհ գիտնականները տպել են աշխարհում առաջին բիոնիկական ենթաստամոքսային գեղձն՝ անոթներով

1 րոպեի ընթերցում

Լեհ գիտնականները տպել են աշխարհում առաջին բիոնիկական ենթաստամոքսային գեղձն՝ անոթներով

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Հետազոտությունների եւ գիտության զարգացման հիմնադրամի գիտնականները տպել են աշխարհում առաջին բիոնիկական ենթաստամոքսային գեղձն՝ արյունատար անոթներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Polska Agencja Prasowa-ն:

«Դեռ ոչ ոք չի տպել պարենխիմատոզ օրգան (լյարդ, փայծաղ, գլխուղեղ, ներզատական գեղձեր եւ այլ օգաններ)՝ լիակատար անոթավորմամբ»,- ասել Է բժշկական գիտությունների դոկտոր, փոխպատվաստող-վիրաբույժ Միխալ Վշոլան: Նա մշակել Է բարդացած շաքարախտի սակավինվազիվ բուժման նոր մեթոդ՝ ստամոքսի լորձաթաղանթի տակ ենթաստամոքսային գեղձի հյուսվածքների Էնդոսկոպիկ փոխպատվաստման կիրառմամբ:

Գիտնականները կարծում են, որ ապագայում իրենց ստեղծած օրգանը կկարողանա մարդու օրգանիզմում վերականգնել ինսուլինի արտադրումը: Ներկայում շաքարախտավորներն ստիպված են կանոնավոր ներարկումներ անել: Այժմ հետազոտողները կփորձարկեն իրենց մշակումները: Ապրիլին պլանավորված Է արհեստական ենթաստամոքսային գեղձի բջիջների փոխպատվաստում մկներին, իսկ հոկտեմբերին՝ խոզերին: Լեհ գիտնականների մշակումներով արդեն հետաքրքրվել են որոշ պրոֆիլային ընկերություններ եւ հետազոտական ինստիտուտներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում