Հասարակական

Երևանի քաղաքապետն այցելել է Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ վնասվածք ստացած կնոջը

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետն այցելել է Մաշտոցի պողոտայում  բողոքի ակցիայի  ժամանակ վնասվածք ստացած կնոջը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 14-ի ուշ երեկոյան տիկնոջ՝ Իվա Մարությանի հետ եւ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Առաջին համալսարանական կլինիկայում բուժում ստացող Սվետլանա Հարությունյանին։ Նա գոտկատեղի շրջանում վնասվածք է ստացել Օպերայի հարակից տարածքում նախօրեին տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Քաղաքապետը հետաքրքրվել է նրա ինքնազգացողությամբ եւ շուտափույթ ապաքինում է մաղթել։ Արմեն Մուրադյանի առաջարկով Սվետլանա Հարությունյանը կարող է աշխատանքի անցնել Համալսարանական կլինիկայում:

Մարտի 14-ին Երևանի քաղաքապետարանը շարունակել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչը հարուցել է սրճարանների աշխատակիցների դժգոհությունը: Սրճարանի աշխատակիցները փակել էին Մաշտոցի պողոտան, իսկ այնուհետև՝ Թումանյան փողոցը:Ոստիկանությանը մի քանի փորձից հետո հաջողվեց ակցիայի մասնակիցներին հեռացնել փողոցի երթևեկելի հատվածից և վերականգնել երթևեկությունը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում