Թուրքիան և Ռուսաստանը աշխատում են Իդլիբում գործողությունների համակարգման կենտրոն ստեղծել. Շահան Գանտահարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ևՌուսաստանըաշխատումեն Իդլիբումգործողությունների համակարգմանկենտրոն ստեղծել։«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ ընդգծելով, որ դա իրականանում է մի տարի առաջ երկու երկրների միջեւ Իդլիբը ապառազմականացնելու շուրջ կայացած համաձայնագրի շրջանակներում։

Նրա խոսքով՝ ապառազմականացման համար կա, իհարկե, քաղաքական երկու հիմնական ընկալում. Ռուսական կողմի համար շրջակայքն ահաբեկչական տարրերից մաքրազտումն էր, իսկ Անկարայի համար՝ քրդական զինված ուժերի հեռացումը։

Հիմա արդեն խոսվում է գործողությունների համակարգման մասին, ինչը մաքրազտումների գործողության հաջորդող փուլն է։Այդ գործողությունները, բնականաբար, ունենալու են նաեւ ռազմական բնույթ։ Ապառազմականացմանը հաջորդելու է վերառազմականացումը՝ այլ տեսքով։

Ռուսական կողմը միայն Իդլիբի համար համակարգման կենտրոն ստեղծելով պարզ է դարձնում, որ այլ տարածքների վրա առանց համակարգելու, ինքնուրույն շարժելու առաձգականությունն ունեն։ Մինչդեռ թուրքական կողմը, հիմնականում Իդլիբով շահագրգռված պիտի համակարգի ամեն քայլ ռուս գործընկերների հետ։ Չի բացառվում, որ սահմանափակ այլ ռազմառեւտրային համաձայնություններ դրսեւորվեն այլ տարածքների վրա։ Պարզ է, սակայն, որ խոսքը Մոսկվայի վերահսկողության եւ Անկարային՝ Մոսկվայիցթույլտվություն ստանալու մասին է։

Համակարգումը այս դեպքում քաղաքական այս բանաձեւով է ընկալվում։

Շահան Գանտահարյան

Հայերեն

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/11/26

Ասիական ինդեքսներ - 06/11/26

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Մեքքայի պաշտպանական համաձայնագիրը

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան հարաբերություններին առնչվող հարցեր

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում տնտեսական աճի հնարավոր դանդաղման չափը

Եվրոպայում ավիահաղորդակցությունը կրկին թիրախավորվել է նոր սպառնալիքներով

Տեղական արտադրությունից մինչև միջազգային վաճառք. Wildberries-ի ընձեռած հնարավորությունները հայկական բիզնեսի համար

Էկոնոմիկայի նախարարը հայտնել է ԵՄ շուկա արտահանման 51 տոկոս աճի մասին

Քաղաքացիների կենսաչափական տվյալների կենտրոնը կառավարական սերվերներում է, դրանց տնօրինողը ՆԳՆ-ն է. Նելլի Դավթյան

ՀԾԿՀ-ն հաշվարկել է գազի գնի հնարավոր բարձրացման ազդեցությունն էլեկտրաէներգիայի սակագնի վրա