ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրը` մարտի 13-ին մի խումբ մտավորականներ հարգանքի տուրք մատուցեցին գրողին` ծաղիկներ խոնարհելով նրա երևանյան հուշարձանին:
«Չարենցի բանաստեղծությունները մեր ապագայի համար են: Մեր ժողովրդի մեծերը ծնվել են, ստեղծագործել են, որպեսզի մեր երկիրը մեծ առաջընթաց ունենա. նրանք ապագայի երգիչներ էին, որոնք պատգամում էին պահպանել հայ գիրը, լեզուն, ոգին: Մենք պետք է կարողանանք դա անել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդը հաճախ սկսում է հարգել ու սիրել մեր պոետներին, երբ նրանք կյանքից հեռանում են: «Ժամանակակից, ապրող պոետների նկատմամբ մենք մեր սերը պետք է արտահայտենք նրանց ընթերցելով, ճանաչելով նրանց գործը»,- եզրափակեց նա:
Եղիշե Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցի խոսքով` Չարենցը հայոց պատմության ծնունդն էր և, ինչպես ինքն էր գրում, «ոսկի երակը հնամյա ցեղի»: «Չարենցն ամբողջ կյանքն ապրեց իր ժողովրդի ճակատագրից անբաժան: Նրա կյանքը եղավ անվերջ, անմնացորդ, անանձնական նվիրում իր ժողովրդին և հայրենիքին:
Չարենցն ընդամենը քառասուն տարեկան էր, երբ ավարտվեց նրա արարչական կյանքը, և նա չհասցրեց իրականացնել իր բոլոր ցանկություններն ու երազանքները, բայց այն ամենը, ինչ թողեց, կապրի դարեր` կրթելով բազմաթիվ սերունդների»,-շեշտեց Գոհար Չարենցը:
Գրող Խաչիկ Մանուկյանն ընդգծեց, որ ոչ բոլոր ազգերին է բախտ վիճակվել ունենալ այնպիսի գրող, որի ձայնը համամոլորակային հնչեղություն է ունենում: «Մեր հանճարներն այնքան հզոր են, որ ազգ, հայրենիք, պետություն կարող են պահել, և նրանցից է Չարենցը, որը դարերով ոգեշնչելու է մեզ»,- ասաց նա:
Եղիշե Չարենցը ծնվել է 1897թվականիմարտի 13-ին Կարս քաղաքում։
Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Միրզոյանը,Կարսեն գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծացել ենչորս տղա և երեք աղջիկ։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։1908-1912թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։
1912թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ» բանաստեղծությունը, իսկ1914թվականին արդեն Եղիշե Չարենց ստորագրությամբ լույս էտեսնում 17-ամյա պատանու«Երեք երգ տխրադալուկ աղջկան» շարքը՝ նվիրվածԱստղիկ Ղոնդախչյանին, այն ընդգրկում էր մեկը մյուսին շարունակող երեք բանաստեղծություն։ 1915թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկին և հասնում մինչև Կարս: Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։
1914թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին գիրքը։
Հաջորդ տարի հրատարակվում է նրա «Կապուտաչյա հայրենիք» պոեմը։1916թվականին Թիֆլիսում լույս է տեսնում«Դանթեական առասպել»պոեմը։