Միջազգային

Լոնդոնն ավելի քան 1 տրլն եվրո է կորցնում Brexit-ի պատճառով ֆինանսական ինստիտուտների հեռանալուց. հետազոտություն

2 րոպեի ընթերցում

Լոնդոնն ավելի քան 1 տրլն եվրո է կորցնում Brexit-ի պատճառով ֆինանսական ինստիտուտների հեռանալուց. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանկերը եւ ֆինանսական մյուս ինստիտուտները Մեծ Բրիտանիայից ավելի քան 1 տրլն եվրո ընդհանուր գումարի ակտիվներ եւ ֆոնդեր են դուրս բերում Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) նախաշեմին, որը պլանավորված Է մարտի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 11-ին հայտնել Է New Financial վերլուծական կենտրոնը:

Նրա տվյալների համաձայն, բանկերը, այդ թվում՝ ներդրումային, «դուրս են բերում 800 մլրդ ֆունտ ստեռլինգ (շուրջ 925 մլրդ եվրո), ակտիվների կառավարման ընկերությունները՝ ավելի քան 65 մլրդ ֆունտ ստեռլինգ (75 մլրդ եվրո) եւ ապահովագրական ընկերությունները տեղափոխում են 35 մլրդ ֆունտ (40,5 մլրդ եվրո)»: Միացյալ Թագավորությունից հեռանում Է գրեթե 280 ֆինանսական կազմակերպություն, որոնց տեղափոխվելը կնստի ընդհանուր առմամբ ավելի քան 3,5 մլրդ եվրո, ասված Է զեկույցում: Մոտավորապես 100 ֆինանսական ինստիտուտ ու ընկերություն աշխատելու վայր են ընտրել Դուբլինը, 60-ը տեղափոխվում են Լյուքսեմբուրգ, 41-ը՝ Փարիզ, 40-ը՝ Մայնի Ֆրանկֆուրտ եւ 32-ը՝ Ամստերդամ:

«Սրանք արդեն կանխատեսումներ չեն, այլ իրականություն,-նշում Է New Financial-ի տնօրեն Ուիլյամ Ռայթը:-2016 թվականի հունիսին (ԵՄ-ին հետագա մասնակցության շուրջ) անցկացված հանրաքվեից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ պետք Է պատրաստվել կոշտ Brexit-ի (առանց Բրյուսելի հետ համաձայնագրի)»: Այն ենթադրում Է, որ բիզնեսը կշարունակի հեռանալ «Բրիտանական կղզիներից, եւ դա կնվազեցնի Միացյալ Թագավորության ազդեցությունը եվրոպական բանկային եւ ֆինանսական ոլորտում, կհանգեցնի հարկային մուտքերի եւ ԵՄ ֆինանսական ծառայությունների արտահանման կրճատման»:

Այդուհանդերձ, Լոնդոնը, ինչպես ընդգծում Է Ռայթը, տեսանելի ապագայում կմնա գերիշխող ֆինանսական կենտրոն, թեեւ նրա ազդեցությունն աստիճանաբար կնվազի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի վարչապետը պետք է ցուցմունք տա կնոջ դեմ գործով

Եվրոպա

Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի վարչապետը պետք է ցուցմունք տա կնոջ դեմ գործով

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Քաղաքականություն

ԵՄ խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոփոխություններ է կատարել տուրիստական վիզաների ստացման համար դիմելու կարգում

Եվրոպա

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոփոխություններ է կատարել տուրիստական վիզաների ստացման համար դիմելու կարգում

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Քաղաքականություն

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Եվրոպա

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Քաղաքականություն

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Քաղաքականություն

Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ սկսում է վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Թուրքիա

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Արտաքին քաղաքականություն

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում