Արայիկ Հարությունյանը պարգևատրել է ավտովթարից տուժած քաղաքացիներին առաջին օգնություն ցուցաբերած աշակերտներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հյուրընկալել է Վանաձորի թիվ 1 և թիվ 6 հիմնական դպրոցների աշակերտներին, ովքեր օրերս առաջին օգնություն էին ցուցաբերել ավտովթարից տուժած քաղաքացիներին, կանխել վթարված մեքենայի հրդեհը, զանգել շտապ օգնություն և փրկարար ծառայություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, տղաներից երկուսը` Էդմոն Քոչարյանն ու Էդիկ Ղարաքեշիշյանը սովորում են Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ (բ), երրորդը` Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի 7-րդ (բ) դասարաններում: Դեպքը հանրային մեծ արձագանք է ստացել և առիթ հանդիսացել, որ նախարարը նրանց հրավիրի հանդիպման.

«Ուզում էի անպայման ծանոթանալ և զրուցել ձեզ հետ: Մեզ համար կարևոր է, որ երեխաները դպրոցում ստանան այնպիսի հմտություններ և գիտելիքներ, որոնք նաև առօրյա կյանքում ունեն կիրառական նշանակություն: Սա նախարարությունը դիտարկում է առաջնային հարց` կրթության արդյունավետության տեսանկյունից»,- նշել է նախարարը և առանձնահատուկ շնորհակալություն հայտնել զինղեկ Արկադի Մարտիրոսյանին` արդյունավետ մասնագիտական աշխատանքի համար:

«Դպրոցներում այսօր բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում: Մենք հաճախ լսում ենք արդարացի բողոքներ, որ դպրոցում ստեղծված պայմանները բավարար չափով չեն խթանում մանկավարժի արդյունավետ աշխատանքը: Կոնկրետ Ձեր դեպքը ցույց է տալիս, որ դպրոցներում մենք ունենք իրենց աշխատանքը լավագույնս կատարող մանկավարժներ: Ձեր աշխատանքի արդյունքը գործնական դրսևորում է ստացել տղաների փրկարարական վարքագծով»,- նշել է Արայիկ Հարությունյանը` դիմելով հանդիպմանը ներկա Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցչին:

Նախարարի խոսքով` իր համար կարևոր է հասկանալ, թե նույն առարկայի դասավանդումը ինչո՞ւ է մի դպրոցում լավ արդյունքներ տալիս, մեկ այլ դպրոցում` ոչ: Այս համատեքստում նախարար Հարությունյանը կարևորել է դպրոցում դասավանդվող բոլոր առարկաների, մասնավորապես ` «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացումը և շեշտել, որ դրական փորձն անհրաժեշտ է փոխանցել նաև մյուս դպրոցներին:

ՀՀ ԿԳ նախարարը Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցին պարգևատրել է նախարարության «Ոսկե հուշամեդալով», աշակերտները և զինղեկը արժանացել են ԿԳՆ պատվոգրերի: Աշակերտները նախարարից ստացել են նաև Technology and Science Dynamics ընկերությանը հայկական արտադրության «Արմթաբ» համակարգիչներ, որոնք տրամադրվել են արտադրողի կողմից:

Նշենք, որ աշակերտներից երկուսը` Էդմոնդը և Էդիկը Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցում գործող հրշեջ-փրկարար ջոկատի անդամներ են: Ջոկատը ստեղծվել է 2008 թվականից դպրոցի և Արտակարգ իրավիճակների նախարարության համագործակցության ծրագրի շրջանակում:

Փրկարարական հմտություններ աշակերտները սովորել են դպրոցում` «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսումնական նյութերի շրջանակում` զինղեկ, արցախյան ազատամարտի մասնակից Արկադի Մարտիրոսյանի պահանջկոտ, բայց, ինչպես իրենք են խոստովանում, նաև հետաքրքիր դասերի ժամանակ:

Հանդիպման ընթացքում նախարարը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում ներկայացրել է աշակերտներին:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում