Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում Է ունեցել ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատարի հետ

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում Է ունեցել ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատարի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 7-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիպին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել էլեկտրոնային կառավարմանը, թվային օրակարգի մշակմանն ու իրականացմանը, թվային հանրային ծառայություններին ու անհրաժեշտ կարգավորումներին վերաբերող հարցերի շուրջ, կարևորել թվային հմտությունների զարգացմանն ուղղված քայլերը:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրը առաջնահերթ է համարում նորարարություններն ու նոր տեխնոլոգիաները.«Հայաստանում շատ լավ հասկանում են, որ ապագան թվային է, առավել ևս, որ թվային շուկայում նորարակական գաղափարները շատ ավելի մեծ հնարավորություն ունեն վերածվելու գործի»:

Ներկայացնելով ԵՄ-ում թվային ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը՝ ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատարը նշել է, որ ակնկալում են այս ոլորտում ավելի խորը համագործակցություն Հայաստանի հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում