Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համաժողով և համերգային երեկո է անցկացվել Կալիֆոռնիայում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ մարտի 6-ին Կալիֆոռնիայի համալսարանում համաժողով է անցկացվել: Առաջին հատվածում բանախոսներն անդրադարձել են «Տիգրան Մանսուրյանը և հայկական երաժշտական ավանդույթը», իսկ երկրորդ հատվածում` «Արևելք և արևմուտք. հատման կետի որոնում» թեմաներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաժողովի բանախոսներն են եղել դաշնակահար, կոմպոզիտոր, երաժշտագետ Արթուր Ավանեսովը, դիրիժոր Վաչե Պարսումյանը, Էթնոերաժշտագետ Էյ Ջեյ Ռեյսին, կոմպոզիտոր Յան Քրաուսը, Սիեթըլի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական տնօրեն Ելենա Դուբինեցը, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից Լիսա Քուփեր Վեսթը:

Համաժողովին հաջորդած համերգային ծրագրի շրջանակում ողջույնի խոսքով հանդես է եկել UCLA-ի հայ երաժշտության ծրագրի տնօրեն, ջութակահար Մովսես Պողոսյանը: Բացման խոսքով ելույթ է ունեցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:

Տեսանյութի միջոցով ներկաներին ողջունել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Բարի տարեդարձ, մաեստրո՛։ Դուք մի աստղ եք հայ երաժշտության երկնքում, մի աստղ եք համաշխարհային մշակույթի երկնակամարում»,-նշել է նախագահը:

Համերգին հայ և օտարազգի առաջատար երաժիշտները կատարել են Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի, Վալենտին Սիլվեստրովի, Ալֆրեդ Շնիտկեի ստեղծագործությունները

Հայտարարվել է «Լարք» երաժշտական ընկերակցության և UCLA-ի հայ երաժշտության ծրագրի «Մանսուրյան» ամենամյա մրցանակի անցկացման մասին: 2020 թվականից սկսած մրցանակը կշնորհվի ամեն տարի: Առաջին տարվա մրցանակակրի անունը կհայտարարվի Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը՝ հունվար 27-ին: Մրցույթին կարող են մասնակցել ուսանողներ: Պարտադիր չէ, որ նրանք լինեն ազգությամբ հայ, սակայն խրախուսվում է նրանց ստեղծագործություններում հայկական երաժշտության ազդեցությունը:

Հաղթած հեղինակի ստեղծագործությունը կկատարվի հրապարակային համերգի ընթացքում և տեղի կունենա մասնագիտական արհեստավարժ ձայնագրություն։

Նվիրատուները Էլիզաբեթ-Յուսթուս Շլիխթինգներն են։

Երեկոյի ավարտին շնորհակալության խոսքով Երևանից ուղիղ կապով միացել է հոբելյարը՝ Տիգրան Մանսուրյանը։

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում