Հասարակական

Վարչապետի տիկնոջ խոսնակն արձագանքում է Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ մեկնելու լուրերին

1 րոպեի ընթերցում

 Վարչապետի տիկնոջ խոսնակն արձագանքում է Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ մեկնելու լուրերին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի տիկնոջ խոսնակն արձագանքում է Աննա Հակոբյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու մասին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված լուրերին:

Այցի վերաբերյալ «Արմենպրես»-ի ճշտող հարցին ի պատասխան՝ Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը նշեց՝ պատշաճ ժամանակահատվածում կտրվի տեղեկատվություն: «Յուրաքանչյուր այցի վերաբերյալ պատշաճ ժամանակահատվածում ներկայացվում է տեղեկատվություն, որում հաղորդվում են այցի բոլոր մանրամասները»,-ասաց խոսնակը:

Սոցիալական ցանցերում տարածված հրավիրատոմսում նշվում է, որ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում ՀՀ վարչապետի տիկին և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի՝ որպես պատվավոր հյուրի մասնակցությամբ միջոցառում է տեղի ունենալու ապրիլի 3-ին՝ նվիրված քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ծրագրերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում