Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ առևտրաշրջանառության զարգացումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ԵԱՏՄ-ն զարգացնելու և ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ կարևորում է անդամ երկրներ կողմից աշխատանքների իրականացումը: Հայաստանի համար կարևոր է նաև անդամ բոլոր երկրների հետ առևտրաշրջանառության զարգացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին խոսել է Բրյուսելում ռուսական ՏԱՍՍ-ին տված իր հարցազրույցում:

«ԵԱՏՄ-ն ու ԱՊՀ-ն ապացուցել են իրենց կարևորությունը, դրանք շատ կարևոր են Հայաստանի համար: Բայց անհրաժեշտ է աշխատենք, որ դրանք դառնան ավելի արդյունավետ: Եթե կազմակերպությունն ապացուցել է իր կարևորությունը, դա դեռ չի նշանակում, որ այն այլևս պետք չէ զարգացնել: Հակառակը՝ այդ զարգացումը շատ կարևոր է, որ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությունը լինի ավելի արդյունավետ և հեռանկարային»,-նշել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը Ռուսաստանն է: Նա կարևորել է այդ հարաբերությունների հետագա զարգացումը: «Բայց մեզ համար շատ կարևոր է, որ փոխադարձ առևտրաշրջանառությունը լավ մակարդակի վրա լինի նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկիրների հետ: Դա կնշանակի միության կարևոր և բնական զարգացում: Մենք ամեն ինչ կանենք, որ դա տեղի ունենա»,-վստահեցրել է վարչապետը:

Փաշինյանը խոսել է նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ստորագրված պարզեցված առևտրի համաձայնագրի մասին: Նա նշել է՝ ներկայում անդամ երկրների խորհրդարաններում դրա վավերացման փուլն է: Վարչապետ Փաշինյանը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարում համաձայնագիրն ուժի մեջ կմտնի: Վերջերս պաշտոնական այցով Իրանում եղած վարչապետը նշել է, որ այնտեղ ևս անհամբերությամբ սպասում են, թե պայմանագիրը երբ պետք է ուժի մեջ մտնի, քանի որ այն իրականում նոր հնարավորությունն է բացում տնտեսական համագործակցության համար:

ՀՀ կառավարությունը նախորդ տարվա դեկտեմբերին հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությանը: Համաձայնագիրը ստորագրվել էր 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում