Հասարակական

ԱՄԷ-ն բարձր է գնահատել Աբու Դաբիում Հայաստանի զինվորական նվագախմբի և պատվո պահակային վաշտի ելույթները

2 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ն բարձր է գնահատել Աբու Դաբիում Հայաստանի զինվորական նվագախմբի և պատվո պահակային վաշտի ելույթները

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանին մարտի 5-ին ընդունել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մուհամմադ բին Ահմադ ալ-Բովարդին (Mohammed Bin Ahmad Al Bawardi):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում դեսպան Մկրտումյանն ալ-Բովարդիին է փոխանցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ծավալված զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել և պետնախարարի կողմից մեկ անգամ ևս բարձր գնահատականի արժանացել Աբու Դաբիում փետրվարին կայացած IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանի զինվորական նվագախմբի և պատվո պահակային վաշտի ելույթները։

Քննարկվել է նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի պաշտպանության նախարարության պատվո պահակային վաշտըև զինվորական նվագախումբը Աբու Դաբիում դիտարժան ելույթով են հանդես եկել IDEX-2019 ցուցահանդեսի շրջանակներում, որին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:IDEX-2019 ցուցահանդեսում ներկայացված է եղել նաև հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում