Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

3 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն այն կարծիքին է, որ Հայաստանին աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին Հանը հայտարարեց մարտի 5-ին Բրյուսելում՝ աշխատանքային այցով այնտեղ գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերիհետ համատեղ ասուլիսում:

Լրագրողի այն հարցին, թե Հայաստանում հեղափոխության երկրորդ փուլն է սկսվել՝ տնտեսական հեղափոխությունը, և հանձնակատարը համագործակցության ի՞նչ եզրեր է տեսնում Հայաստանի հետ՝ հաշվի առնելով նաև «ավելին ավելիի դիմաց» նրա որդեգրած սկզբունքը, Յոհաննես Հանը պատասխանեց. «Մենք հիմա միասին՝ մեր թիմով, դիտարկում ենք, թե որոնք են ամենահրատապ ծրագրերը, բայց պետք է լինեն տարբեր ծրագրեր, մենք չենք կարող ընդայմենը մի բան անել և անտեսել մյուսները, պետք է միասին զուգահեռ տանենք»։

Վկայակոչելով Նիկոլ Փաշինյանին՝ հանձնակատարը մանրամասնեց, որ Հայաստանը մեկ շաբաթ առաջ ներկայացրել է ճանապարհային քարտեզ՝ 13 կոնկրետ ծրագրերի մասին, և կողմերը եկել են համաձայնության, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի տնտեսական զարգացմանը, այսինքն՝ բիզնես հատվածին աջակցությանը: Ըստ Հանի՝ այդ նպատակին է ծառայում արդեն ստեղծված արդյունքներից մեկը, որի շրջանակում եվրոպական ֆինանսական միջոցներով հայկականական բանկերը կարող են վարկեր տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին և միկրոընկերություններին՝ տեղական արժույթով, որպեսզի փոխարժեքի ռիսկերը վերացվեն:

Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատարը գտնում է, որ բացի տնտեսականից, Հայաստանին անհրաժեշտ է տրամադրել ենթակառուցվածքների զարգացմանը միտված աջակցություն: «Այդ պատճառով է, որ փոխկապակցությունը շատ կարևոր է մեր օրակարգի մեջ, ինչը պահանջում է ներդրումներ ճանապարհների, երկաթգծի զարգացման համար: Եվ դա նաև պահանջում է գործող էլեկտրական ցանցեր, էլեկտրաէներգիայի փոխանցում, արտահանում»,- պարզաբանեց Յոհաննես Հանը՝ հավելելով, որ Էներգետիկ արդյունավետությունը ևս մի հարց է, որը բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծում ոչ այնքան արդյունաբերության ոլորտում, որքան փոքր և միջին ձեռնարկությունների համար:

Հայերեն

Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում

Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ. Ռուբեն Վարդանյան

Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին. Reuters-ի անանուն աղբյուր

ՀՀ ԳԱԱ ինստիտուտը Վրաստանում տեղի ունեցած 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել